USB 3.0-ը 10 անգամ ավելի արագ է USB 2.0-ից![]() 9 հունվարի 2012 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2012-ի տարեվերջ բոլոր սմարթֆոնների և պլանշետային սարքերի համար համատեղելի կլինի USB 3.0 միկրոUSB միակցիչը (connector), որի շնորհիվ տվյալների փոխանցումը կդառնա ավելի արագ, քան USB 2.0-ով։ USB 3.0-ն մոտավորապես 10 անգամ ավելի արագ է աշխատում, քան USB 2.0-ը։ USB 3.0-ի փոխանցման արագությունն է 625Մբ/վ, իսկ USB 2.0-ի փոխանցման արագությունը կազմում էր առավելագույնը 60 Մբ/վ։ Այս մասին հաղորդում է Mashable-ը։ «Նախկինում 15 րոպեում փոխանցվող ֆայլն այժմ փոխանցվում է 1 րոպե 10 վայրկյանում»,-ասել է USB Implementers Forum-ի տեխնիկական տնօրենը CES 2012 ցուցահանդեսի ժամանակ։ Բացի այս ամենից, բջջային սարքերը և պլանշետները USB 3.0-ի շնորհիվ էլ ավելի արագ են լիցքավորվում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |