«Էյչ-էս-բի-սի Բանկ Հայաստան»-ը անցնող տարին գնահատում է հաջողված![]() 9 հունվարի 2012 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում իր գործունեության հոբելյանական՝ 15–րդ տարին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը գնահատում է չափազանց հաջողված, հաշվի առնելով տարվա ընթացքում կյանքի կոչված ծառայությունների մակարդակը բարելավող ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև հայաստանյան և միջազգային կազմակերպությունների կողմից բանկի աշխատանքի գնահատականը: Ինչպես ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ, անցնող տարում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը լուրջ ներդրումների արդյունքնում գործարկել է Հայաստանում առաջին հընթացս բանկոմատը, վերսկսել է իր բանկոմատներով միջազգային ՎԻԶԱ և ՄաստերՔարտերի, ինչպես նաև սկսել է ԱրՔա քարտերի սպասարկումը։ Բանկը թողարկել է չիպային քարտեր, որոնք մագնիսական ժապավենով քարտերի համեմատությամբ անվտանգության ավելի մեծ երաշխիք են ապահովում: Տարեվերջին վերագործարկվեց «Կոմիտաս 1» մասնաճյուղը` որտեղ հաճախորդներին ավտովարկեր են առաջարկվում արտոնյալ տոկոսադրույքներով: Տարին առանձնացել է նաև հայաստանյան և միջազգային կազմակերպությունների կողմից բանկի աշխատանքի գնահատականով։ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը արժանացել է հեղինակավոր The Banker և Global Finance պարբերականների «Տարվա բանկը Հայաստանում» և «Լավագույն բանկը Հայաստանում» մրցանակների: Հայաստանյան պետական հաստատությունների և մասնավոր ընկերությունների կողմից «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը ճանաչվել է ամենագրավիչ մասնավոր գործատուն, ինչպես նաև արժանացել հատուկ վկայակամի` աշխատավայրը հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցնելու և նրանց աշխատանքով ապահովելու համար: Հայաստանում միջազգային բիզնեսի համար աշխարհի լավագույն բանկը լինելու` «Էյչ-Էս-Բի-Սի»-ի ռազմավարությանը համապատասխան, այս տարի, շնորհիվ Հայաստանում HSBC-ի ներկայությանը, «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան»-ի ավելի քան 4 տասնյակ հաճախորդների հնարավորություն ընձեռվեց մասնակցել համաեվրոպական համաժողովների և մրցանակաբաշխությունների` հունիսին Շանհայում կայացած «Առևտրի Փոխանակմանը», Համբուրգում հոկտեմբերի վերջին տեղի ունեցած «Առևտրի Գագաթնաժողովին», իսկ Հայաստանյան «Բյուրակն» ընկերությունը արժանացավ ¦Էյչ-Էս-Բի-Սի§ Խմբի կողմից արդեն երկրորդ տարին հովանավորվող European Business Awards մրցանակաբաշխության Եվրոպական Բիզնես Մրցանակի` «Նախագահի ընտրություն» անվանակարգում: «Վստահ ենք, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը հոբելյանական այս տարին կամփոփի լավ ֆինանսական արդյունքներով և կպահպանի իր առաջատար դիրքերը Հայաստանի բանկային համակարգում: Հուսով ենք՝ հաջորդ տարին այս առումով կլինի ոչ պակաս բարենպաստ, քանի որ մենք նախատեսում ենք ընդլայնել մասնաճյուղերի մեր ցանցն ու ծառայությունների շրջանակը, ինչպես նաև շարունակել ներդրումներ կատարել նոր տեխնոլոգիաներում», – նշեց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |