Ահմետ Դավութօղլու. Թուրքիան նոր լարվածություն չի ցանկանում տարածաշրջանում![]() 9 հունվարի 2012 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան նոր լարվածություն չի ցանկանում տարածաշրջանում սուննիների և շիաների, արաբների և Իրանի կողմնակիցների կամ հակառակորդների, ստատուս-քվոյի պատճառով: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն` ելույթ ունենալով Անկախ ձեռնարկատերերի և գործարարների ասոցիացիայի նիստում, հաղորդում է Anadolu-ն: «Մերձավոր Արևելքում` Մարոկկոյից մինչև Աֆղանստան, մեծ քաղաքական երկրաշարժ է տեղի ունեցել: Մենք թույլ չենք տա, որպեսզի տարածաշրջանում նոր «սառը պատերազմ» բռնկվի»,- նշել է նա: Նախարարի խոսքով` Թուրքիան տարածաշրջանի երկրներում տնտեսության և ժողովրդավարության վերականգնման համար կօժանդակի ցանկացած նախագծերի: «Դա համընկնում է Թուրքիայի ազգային շահերի հետ»,- հայտնել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |