Իրանական միջուկային կենտրոնը գործարկվել է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկմամբ![]() 9 հունվարի 2012 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Իրանական Քումա քաղաքի մերձակայքում գտնվող միջուկային կենտրոնը Ֆորդոյում շահագործման է հանձնվել: Այդ մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Աշգար Սոլթանիեն: «Բոլոր աշխատանքները, մասնավորապես` ուրանի հարստացումը Նաթանզում և Ֆորդոյում, իրականացվում են ՄԱԳԱՏԷ-ի վերահսկմամբ»,- նշել է նա: Իրանական փորձագետների գնահատմամբ, միջուկային կենտրոնի գործարկումից հետո մինչև 20%-ով հարստացված ուրանի արտադրությունը ծրագրվում է եռապատկել, հաղորդում է հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ֆորդոյում միջուկային կենտրոնը տեղակայված է գետնի տակ: Այնտեղ Նաթանզի միջուկային կենտրոնից տեղափոխվել են նորագույն իրանական ցենտրիֆուգերը: Ֆորդոյում ուրանը կհարստացվի մինչև 20%, 4% և 3,5%-ով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |