Հունվարի 23-24-ին Սոչիում Մեդվեդևը, Սարգսյանն ու Ալիևը կշարունակեն Ղարաբաղի շուրջ բանակցությունները![]() ![]() PanARMENIAN.Net - Հունվարի 23-24-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների նոր փուլ կկայանա: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Սոչի կժամանեն, որպեսզի շարունակեն բանակցային գործընթացը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Փորձագետները գտնում են, որ այդ բանակցությունները դժվար թե վերջ դնեն պատմությանը, որը շարունակվում է արդեն երկրորդ դարը. կողմերի դիրքերը բոլորովին իրարամերժ են: Սակայն Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը այդ կապակցությամբ լավատեսորեն է տրամադրված. նա հավատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այն քիչ հակամարտություններից է հետխորհրդային տարածքում, որը կարելի է լուծել խաղաղ ճանապարհով, այդ իսկ պատճառով այդքան կարևոր է շարունակել ԼՂ հիմնախնդրի լուծման դիվանագիտական մեթոդների որոնումները:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |