Հայաստանում այնքան էլ ճիշտ չեն հասկանում Ֆրանսիայի` Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը![]() 10 հունվարի 2012 - 14:43 AMT PanARMENIAN.Net - «Իմ կարծիքով Հայաստանում հաճախ այնքան էլ ճիշտ չեն հասկանում, թե ինչ է կատարվում Ֆրանսիայում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ»,- Երևանում կայաված մամլո ասուլիսում հայտարարել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումն ընկալվում է որպես Ֆրանսիայում հայկական լոբբինգի արդյունք, և որպես ցեղասպանության և դրա գնահատման հումանիտար խնդիր: Ըստ նրա, բացի վերոհիշյալ գործոններից, այդ օրինագիծը պայմանավորված է նաև նրանով, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանության խնդիրը օգտագործում է որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու գործիք: Ինքը Իսկանդարյանը կարծում է, որ այս հարցի շուրջ Ֆրանսիայի քաղաքականությունն ունի ինչպես ներքաղաքական բաղկացուցիչ, կապված երկրում կայանալիք նախագահական ընտրությունների հետ, այնպես էլ արտաքին քաղաքական, Մերձավոր Արևելքում Թուրքիայի ավելի առանցքային և ակտիվ դեր խաղալու ցանկության հետ կապված: «Ֆրանսիային, որն ավանդաբար արաբական երկրներում խաղում է էական դեր, դա դուր չի գալիս, և այնտեղ որոշակի մրցակցություն է գնում»,-նկատել է քաղաքագետը: Ինչ վերաբերում է Սենատում օրինագծի քվեարկությանը, Իսկանդարյանը կարծիք է հայտնել, որ Ցեղասպանության ժխտման վերջնական քրեականացումը միանգամայն հնարավոր է: «Շատ հնարավոր է, որ ֆրանսիական ղեկավարությունը լրջորեն պատրաստ է գնալ Ցեղասպանության ժխտման քրեականացմանը, ինչպես նաև շարունակել այդ ճնշումը Թուրքիայի վրա»,-ընդգծել է նա: Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում` 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղ գտած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |