«ԱրմենՏել»-ը երկարաձգում է «Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիան

«ԱրմենՏել»-ը երկարաձգում է «Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիան

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը հայտնում է «Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիայի երկարաձգման մասին: Այժմ մինչև 2012թ. հունվարի 31-ը Հայաստանի բնակիչները, միանալով Hi-Line «Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին, կստանան հնարավորություն առաջին 3 ամիսն անվճար օգտվել ծառայությունից:

Ակցիայի շրջանակում Hi-Line ծառայությանը միանալու պայմանգիր կնքելիս բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը:

Hi-Line «Մեգա 1024», «Մեգա 2048», «Մեգա 3072» սակագնային փաթեթների ամսավճարը 4-րդ ամսից սկսած կազմում է համապատասխանաբար 6000 դրամ, 8000 դրամ և 12000 դրամ:

«Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիայի պայմանները չեն գործում ակցիայի անցկացման ժամանակահատվածում Hi-Line պայմանագիրը վերակնքելու դեպքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---