1979-89 ԹԹ. ԱՖՂԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՅ-ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ

PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը երեկ 1979-89 թթ. աֆղանական պատերազմին մասնակցած 9 հայ մարտիկներին է հանձնել «Խիզախության համար» եւ «Մարտական ծառայությունների համար» ռուսական շքանշանները: Ինչպես նշել է դեսպանը հանձնման արարողությանը, այս պարգեւատրությունը պետք է կայանար տարիներ առաջ: Ընդ որում նա երախտագիտություն է հայտնել Հայաստանի Աֆղանստանի վետերանների կոմիտեին դրսեւորած ակտիվության համար, ինչի շնորհիվ «պարգեւները գտան իրենց հերոսներին»: Ընդհանուր առմամբ պարգեւատրության են ներկայացվել Աֆղանստանում ծառայած 23 հայ զինվոր: Սակայն, Ա.Դրյուկովի խոսքերով, բոլորը չէ, որ կարողացան այսօր ստանալ պարգեւը, քանի որ ոմանք արդեն ողջ չեն, մյուսներն էլ մեկնել են Հայաստանից: Հիշեցնենք, որ աֆղանական պատերզմին մասնակցել է շուրջ 4 հազար հայ զինվոր, որոնցից 100-ը զոհվել են, 300-ը` դարձել հաշմանդամ:
 Ուշագրավ
---