Նիկ Սմարթը Արցախի նախագահին է ներկայացրել The HALLO TRUST-ի 2012 թ. ծրագիրը14 հունվարի 2012 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է բրիտանական ոչ կառավարական The HALLO TRUST կազմակերպության ղարաբաղյան գրասենյակի ղեկավար Նիկ Սմարթին: Նիկ Սմարթը հաղորդել է, որ արտաքին քաղաքական գերատեսչություն իր այս այցելությունը կրում է ճանաչողական բնույթ: Նա ներկայացրել է կազմակերպության 2012 թ. ծրագիրը, նշելով, որ կգործադրվեն բոլոր ջանքերը` շարունակելու և զարգացնելու The HALLO TRUST-ի և ԼՂՀ իշխանությունների միջև հաստատված համագործակցության ավանդույթները, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում Վասիլի Աթաջանյանն ընդգծել և կարևորել է The HALLO TRUST-ի գործունեությունը ԼՂՀ տարածքի մարդասիրական ականազերծման ուղղությամբ, վստահեցրել, որ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն այսուհետ ևս աջակցություն է ցուցաբերելու կազմակերպության գործունեությանը: անդիպման մասնակիցները նշել են տարածաշրջանում խաղաղության և կայունության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |