ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆԸ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայ զինծառայողների դասակը հունական գումարտակի կազմում խաղաղապահ առաքելությամբ Կոսովո կմեկնի հավանաբար 2004 թվականի հունվարին: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով ՀՀ Սահմանադրական դատարնում: Նշենք, որ Հայաստանի ՍԴ-ն այսօր կայացրել է որոշում, ըստ որի սույն թվականի սեպտեմբերին ստորագրված համապատասխան հայ-հունական հուշագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը: Այժմ ակնկալվում է փաստաթղթի վավերացումը ՀՀ խորհրդարանի կողմից եւ ՆԱՏՕ-ից համապատասխան նամակի ստացումը:
 Ուշագրավ
---