Արթուր Աբրահամ. Իմ նոր հաղթանակների մեկնարկը տրված է![]() 15 հունվարի 2012 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին Օֆֆենբուրգի (Գերմանիա) «Բադեն-Արենա» համալիրում պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո կայացավ: Երեկոյի շրջանակում հանդիպեցին աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն ու Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասը՝ պայքարելու WBO վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար: «Ակնհայտ էր, որ Ֆարիասը փորձել էր լավ պատրաստվել այս մենամարտին, բայց ես նույնպես երկար ժամանակ շատ ջանք ու եռանդ էի գործադրել: Ինձ համար նոր հաղթանակների մեկնարկը տրված է: Ինչպես արդեն ասել եմ՝ հենց այս տարի ես կրկին վերանվաճելու եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- նշել է Արթուր Աբրահամը: Աբրահամը հենց սկզբից վերահսկում էր մենամարտը: Հինգերորդ ռաունդում Ֆարիասը երեք անգամ նոկդաունի ենթարկվեց, և անմիջապես երրորդ անկումից հետո մրցավարը որոշեց դադարեցնել մենամարտը: Աբրահամը ռինգ դուրս եկավ ութամսյա ընդմիջումից հետո: Անցյալ տարվա մայիսին նա մրցավարների միաձայն որոշմամբ պարտություն էր կրել ամերիկացի Անդրե Ուորդից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |