ՄԱԿ Գլխավոր քարտուղարը քննադատել է Իսրայելի զավթողական քաղաքականությունը![]() 15 հունվարի 2012 - 16:26 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել դադարեցնել արաբական տարածքների իսրայելյան օկուպացիան՝ ելույթ ունենալով արաբական աշխարհում ժողովրդավարության վերաբերյալ խորհրդաժողովում՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, հաղորդում է Ինտերֆաքսը: «Պաղեստինյան և այլ արաբական տարածքների օկուպացիան, ինչպես և խաղաղ բնակիչների հանդեպ բռնությունը Իսրայելի կողմից պետք է ավարտվի»,- նշել է նա: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ իսրայելյան բնակավայրերը՝ ինչպես հին, այնպես էլ նոր, անօրինական են. «Նրանք վնաս են հասցնում կենսունակ պաղեստինյան պետության ստեղծմանը»: Ավելի վաղ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը հայտնել էր, որ չի համաձայնի Իսրայելի հետ ուղղակի բանակցությունների վերսկսմանը, քանի դեռ Արևմտյան ափին բնակավայրերի շինարարությունը դադարեցված չէ: Իսրայելը օկուպացված պաղեստինյան տարածքներում բնակավայրերի շինարարությունն ակտիվացրել է անցյալ տարվա աշնանը՝ Մահմուդ Աբբասի կողմից Պաղեստինի անկախ պետության ճանաչման մասին հայտը ՄԱԿ ներկայացնելուց հետո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |