Թուրքիան մտադիր է զննել ռուսական նավը, որը զինամթերք է փոխադրել Սիրիա՞

Թուրքիան մտադիր է զննել ռուսական նավը, որը զինամթերք է փոխադրել Սիրիա՞

PanARMENIAN.Net - Թուրքիան կարող է զննել ռուսական նավը, որը, ինչպես հաղորդվում է, զինամթերք է փոխադրել Սիրիա, հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Սելչուք Ունալին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «վտանգավոր բեռով» Chariot ռուսական նավը, որը մինչ այդ բերման էր ենթարկվել և ապա բաց թողնվել Կիպրոսի իշխանությունների կողմից Լիմասոլ քաղաքի նավահանգստում, հինգշաբթի օրը մուտք է գործել սիրիական Տարտուս նավահանգիստ:

Գործակալության տվյալներով, վերջերս այն նկատել են Իսքենդերուն քաղաքի նավահանգստի մոտակայքում:

Ունալը լրագրողներին հայտնել է, որ Թուրքիայի առափնյա հսկողության զինծառայողներն ու մաքսատան աշխատակիցները նավ կբարձրանան և ստուգում կանցկացնեն, նախքան թույլ կտան, որպեսզի այն մուտք գործի Իսքենդերուն: Թուրքական ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ երկրի իշխանություններն արդեն կապ են հաստատել Chariot-ի նավապետի հետ, և վերջինս հաստատել է, որ նավը շարժվում է սիրիական Տարտուս նավահանգստից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---