Մեծ Բրիտանիան չի բացառում Իրանի դեմ միջազգային ռազմական գործողության հնարավորությունը![]() 16 հունվարի 2012 - 09:47 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը չի բացառում Իրանի դեմ միջազգային ռազմական գործողության հնարավորությունը, որն, ըստ Արևմուտքի, շարունակում է միջուկային զենքի ստեղծմանն ուղղված աշխատանքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Մենք երբեք ոչինչ չենք բացառել: Մենք երբեք չենք բացառել որևէ տարբերակ, կամ ինչ-որ տարբերակի աջակցելու հավանականությունը: Մենք ենթադրում ենք, որ բոլոր տարբերակները պետք է դիտարկվեն, քանի որ դա Իրանի վրա ազդելու միջոցներից մեկն է»,-հայտարարել է նախարարը Sky News հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Հեյգը նշել է, որ պաշտոնական Լոնդոնը ռազմական գործողության կողմնակից չէ, այլ մտադիր է ուժգնացնել ճնշումը պատժամիջոցների մասով: Մեծ Բրիտանիան ու Իրանը փակել են իրենց դեսպանատները Թեհրանում ու Լոնդոնում 2011թ. ավարտին երկու երկրների հարաբերությունների սրման ֆոնի վրա, երբ Իրանում հարձակում կատարվեց Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |