ԱՄՆ-ն ուղերձ է հղել Իրանին, այժմ սպասում է պատասխանի![]() 16 հունվարի 2012 - 11:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ուղերձ է հղել Իրանին Օրմուզի նեղուցի շուրջ իրավիճակի վերաբերյալ: Այդ մասին այսօր հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Մենք ուսումնասիրում ենք ստացված նամակը, եթե պատասխան պահանջվի, այն կտրվի»,-հայտարարել է Ռամին Մեհմանփարաստը»,-հայտարարել է նա: Ըստ նրա, ուղերձը փոխանցվել է երեք տարբեր կանալներով՝ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը փոխանցել է ուղերձը Իրանի ներկայացուցիչ Մոհամմադ Հազաիիին, փոխանցվել է Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի միջնորդությամբ և փոխանցվել է Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, որը Թեհրանում ներկայացնում է ԱՄՆ շահերը: Մեհմանփարաստը չի մեջբերել ուղերձի բովանդակությունը՝ հայտնելով միայն, որ պատասխան դեռ չի եկել: Վերջերս որոշ իրանցի քաղաքական գործիչներ, այդ թվում առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմին, հանդես են եկել իրանական նավթի առաքումների վերաբերյալ էմբարգոյի դեպքում Օրմուզի նեղուցի շրջափակման մասին հայտարարություններով: Նեղուցով է իրականացվում նավթի համաշխարհային ծովային առաքումների 40 տոկոսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |