ԱՄՆ-ում տպագրվելու է հայ գրատպության 500-ամյակին նվիրված պատկերագիրք16 հունվարի 2012 - 11:58 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում լույս է տեսնելու հայ գրատպության 500-ամյակին նվիրված պատկերագիրք: Ինչպես հայտնում է «Մասիս» թերթը, պատկերագիրքը պատրաստ կլինի աշխարհի ամենամեծ գրադարանում` Ամերիկյան կոնգրեսի գրադարանում ապրիլի 19-ին բացվող «Ճանաչել զիմաստություն և զխրատ. Հայկական գրական ավանդույթը Կոնգրոսի գրադարանում» ցուցահանդեսի օրերին: Պատկերագրքի հեղինակն է պրոֆեսոր Լևոն Ավդոյանը, ով հանդիսանալու է նաև վերը նշված ցուցահանդեսի համակարգողը: Ինչպես PanARMENIAN.Net ը հայտնել էր ավելի վաղ, ցուցահանդեսը բացվելու է հայ գրատպության 500 ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ-ին գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ: «Ճանաչել զիմաստություն և զխրատ. Հայկական գրական ավանդույթը Կոնգրոսի գրադարանում» ցուցահանդեսին ներկայացվելու են գրադարանում Մերձավոր Արևելքի բաժնում պահպանվող ձեռագիր և տպագիր հայալեզու գրքերը: 2012թ. Ապրիլի 23-ից մինչև 2013թ. նույն օրը Երևանում կտիրի գրքի տոնահանդեսը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ասել է, որ այս միջոցառումը Երևանում անցկացնելու համար ներկայացվել է լուրջ փաթեթային ծրագիր: Երևանում և Հայաստանի մարզերում նախատեսվում են տեղադրել գրքի կրպակներ: Ըստ նախարարի, սա լավագույն լուծումն է 2012 թ-ին Երևանում գրքի պրոպագանդման հարցում, կվերանա նաև գրախանութների կենտրոնացումը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |