Ամերիկացի հրապարակախոս. Հուսով եմ, այս անգամ քաղաքական շահը ճիշտ ուղղությամբ կտանի Նիկոլյա Սարկոզիին

Ամերիկացի հրապարակախոս. Հուսով եմ, այս անգամ քաղաքական շահը ճիշտ ուղղությամբ կտանի Նիկոլյա Սարկոզիին

PanARMENIAN.Net - «Նիկոլյա Սարկոզին հաճախ դեմ է գնում իր դաշնակիցների շահերին՝ սեփական քաղաքական շահերից ելնելով: Հուսով եմ, որ այս անգամ քաղաքական շահը ճիտշ ուղղությամբ կտանի Նիկոլյա Սարկոզիին»,-գրում է ամերիկացի հրապակախոս Էդմոն Ազադյանը:

Մեկնաբանելով թուրք-ֆրանսիական հարաբերությունների վատթարացումը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո՝ Ազադյանը դա համարում է գլոբալ հարց, որը վերաբերում է ոչ միայն Ֆրանսիային ու Թուրքիային: «Ինչ վերաբերում է թուրքահայ համայնքի կարծիքին, որը հայտարարում է, թե դա հայերի ու թուրքերի գործն է և չի վերաբերվում այլ երկրների, կարծում եմ, որ նման դիրքորոշման պատճառը թուրքական իշխանությունների կողմից ՀԱԵ Կոստանդնուպոլսի թեմի աթոռակից պատրիարք Արամ Աթեշյանի ֆինանսավորումն է թուրքական իշխանությունների կողմից»,-գրում է նա՝ հավելելով, որ թուրքական իշխանությունները ցանկացած պահի կարող են հերթական կոտորածը կազմակերպել:

Վերջում Ազադյանը գրում է, որ օրինագծի ընդունման պահը հասունացել է. «Ֆրանսիան բազմիցս է ասպետաբար վարվել հայերի հետ»,-գտնում է Էդմոն Ազադյանը:

Օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հունվարի 23-ին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---