Փետրվարին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական խաղ կանցկացնի Սերբիայի և Կանադայի հետ

Փետրվարին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական խաղ կանցկացնի Սերբիայի և Կանադայի հետ

PanARMENIAN.Net - «Փետրվարի 28 և 29-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Կիպրոսում երկու ընկերական խաղ կանցկացնի Սերբիայի և Կանադայի ազգային ընտրանիների հետ: Պայմանագիրը մոտ օրերս ստորագրելուց հետո ավելի հստակ համոզված կլինեք, որ խաղերը լինելու են հենց այդ երկու հավաքականների հետ», - այս մասին իր facebook-ի էջում գրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Այդ օրերին Հայաստանի հավաքականը 2012 թվականին իր առաջին ուսումնամարզական հավաքն է անցկացնելու Կիպրոսում: Ինչպես հաղորդում է canadasoccer.com կայքը, Կանադայի և Հայաստանի խաղը կկայանա փետրվարի 29-ին, այն կլինի այս հավաքականների առաջին հանդիպումը: «Հայաստանի հավաքականը EURO-2012 ընտրական մրցաշարում թողել է լավ տպավորություն»,- ասել է Կանադայի ընտրանու գլխավոր մարզիչ Ստեֆան Հարտը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---