ՀԲ-ն նվազեցրել է ՀՆԱ աճի վերաբերյալ կանխատեսումը զարգացած և զարգացող երկրների համար 2012թ.![]() 18 հունվարի 2012 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը (ՀԲ) վերանայել է իր կանխատեսումը 2012թ. տնտեսության աճի վերաբերյալ՝ նվազեցնելով այն զարգացող երկրների համար 6,2 տոկոսից մինչև 5,4 տոկոսը, զարգացած երկրների համար՝ 2,7 տոկոսից մինչև 1,4 տոկոսը: Նման տվյալներ են բերվում «2012թ. գլոբալ և տնտեսական հեռանկարները 2012թ.» զեկույցում: Ինչպես ասվում է զեկույցում, համաշխարհային տնտեսության աճը 2012թ. կանխատեսվում է 2,5 տոկոսի մակարդակի վրա, իսկ 2013թ.՝ 3,1 տոկոս: «Զարգացող պետությունները պետք է վերլուծեն իրենց թույլ կողմերը և նախապատրաստվեն հետագա շոկերին, քանի դեռ ժամանակ կա»,-ասել է ՀԲ գլխավոր տնտեսագետ Ջասթին Իֆու Լինան: ՀԲ փորձագետները համարում են, որ զարգացող պետությունները պետք է նախապես ֆինանսավորեն բյուջետային դեֆիցիտը, առաջնային դարձնելով սոցիալական հատվածի ու ենթակառուցվածքների համար նախատեսված ծախսերը, ինչպես նաև անցկացնել ազգային բանկերի սթրես-թեստեր: Իսկ ցածր և միջին մակարդակի եկամուտներով պետությունների համար կանխատեսումները շարունակում են բարենպաստ լինել: «Ճգնաժամի ուժգնացումը ոչ ոքի չի խնայի: Զարգացող ու զարգացած երկրները կարող են նույնպիսի անկում ապրել, ինչպես 2008-2009թթ., գուցե և ավելի ուժեղ»,-գտնում է զեկույցի առաջատար հեղինակ Էնդրյու Բըրնսը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |