ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը կժամանի Երևան![]() 18 հունվարի 2012 - 10:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարի Հունաստանի, Թուրքիայի, Կիպրոսի և Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու փոխտեղակալ Էրիկ Ռուբինը տարածաշրջանային այցի շրջանակում կայցելի Երևան: Ինչպես հաղորդում է Երևանում ԱՄՆ դեսպանությունը, պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնը ստանձնելուց հետո Ռուբինի առաջին այցն է Հայաստան: Այցի ընթացքում Էրիկ Ռուբինը հանդիպումներ կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու պետական այրերի հետ: Հայաստանում պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբինի քննարկումներում ներառված կլինեն հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, առաջիկա խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև տնտեսական զարգացման ու ժողովրդավարական բարեփոխումների ասպարեզում համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Տարածաշրջանային այցի շրջանակում Ռուբինը կայցելի նաև Բաքու և Ստամբուլ: Այցը տեղի կունենա հունվարի 17-28-ը ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |