Եվրախորհրդարանը մտահոգված է լրագրողների անվտանգությամբ Ադրբեջանում![]() 18 հունվարի 2012 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում քննարկվել է Ադրբեջանում լրագրողների անվտանգության հարցը: Նիստում եվրախորհրդարանականները մտահոգություն են հայտնել այդ առնչությամբ, մասնավորապես, անդրադառնալով լրագրող Ռաֆիգ Թաղիի սպանությանը, ասվում է Եվրախորհրդարանի կայքում: Պատգամավորները կոչ են արել «Ադրբեջանի իշխանություններին թափանցիկ և արդյունավետ վարել լրագրողների սպանությունների հետաքննությունը»՝ նշելով, որ կամքի ու խոսքի ազատ արտահայտումը պետք է երաշխավորված լինի երկրում: «Ցանկացած սպառնալիք կյանքին անընդունելի է»,-ասել է են եվրախորհրդարանականները: Ադրբեջանցի լրագրող Ռաֆիգ Թաղին սպանվել է 2011թ. նոյեմբերի 23-ին: 2007թ. Թաղին դատապարտվել էր Ադրբեջանի եվրաինտեգրմանը խոչընդոտող իսլամական արժեքների մասին հոդվածի համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |