Հայ շախմատիստները «Մոդ Ռասուլ Խուրի և որդիներ» թիմի կազմում հաղթել են ԱՄԷ-ում կայացած մրցաշարում![]() 18 հունվարի 2012 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը Արաբական Միացյալ Էմիրություններում «Մոդ Ռասուլ Խուրի և որդիներ» թիմի կազմում մասնակցում էին Ալ Էյնի կոմերցիոն ընկերությունների թիմային առաջնությանը: Թիմը, որի հովանավորն է Յուսեֆ Խուրին, 21 հնարավորից վաստակելով 18 միավոր, նվաճեց առաջին մրցանակը: Միաժամանակ Երևանում ավարտված Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում առաջին մրցանակը նվաճեց միջազգային վարպետ Վլադիմիր Բելոուսը (Ռուսաստան), որը 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: 6,5-ական միավոր վաստակեցին միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանը և միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը (Հայաստան): Բելոուսը լրացրեց գրոսմայստերի, իսկ Գաբուզյանը` միջազգային վարպետի նորմա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |