Հոլիվուդում հայտնաբերվել է մարմնից անջատված գլուխ՝ այն հավանաբար պատկանում է հայազգի մարդու

Հոլիվուդում հայտնաբերվել է մարմնից անջատված գլուխ՝ այն հավանաբար պատկանում է հայազգի մարդու

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել Հոլիվուդի այգիներից մեկում տղամարդու մարմնից անջատված գլխի հայտնաբերման փաստի առնչությամբ: Ըստ նախնական տվյալների, տղամարդը հավանաբար 40 տարեկան հայ է: Ոստիկանությունը մտադիր է պարզել անձի ինքնությունը ատամների փորձաքննության միջոցով, գրում է Los Angeles Times-ը:

Պոլիէթիլենե տոպրակի մեջ փաթաթված գլուխը հայտնաբերել են շներին զբոսանքի տարած երկու կանայք:

Ըստ ոստիկանության, դատելով գլխի վիճակից, մարդը մահացել է բոլորովին վերջերս:

Այժմ որոնողական աշխատանքներ են տարվում՝ այդ տարածքում մարմնի այլ հատվածներ հայտնաբերելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---