ԼՂՀ ԱԳՆ. Հուսով ենք Մեծ Բրիտանիայի` Շոտլանդիայի վերաբերյալ դիրքորոշումը դրական կազդի Ադրբեջանի վրա![]() 18 հունվարի 2012 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Մեծ Բրիտանիայի պատրաստակամությունը Շոտլանդիայիկարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման հարցում, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Լոնդոնի դիրքորոշումը հերթական անգամ վկայում է այն մասին, որ ժողովրդավարական երկրների համար մարդու իրավունքների և ժողովրդի ինքնորոշման հարգումը առաջնային նշանակություն ունեն: Ազատությունը և այդ իրավունքների հարգումը արդի աշխարհի բարձրագույն արժեքներն են: Մենք վստահ ենք, որ մարդու հիմնական իրավունքների իրականացման արգելակման ցանկացած փորձ պետք է դիտարկվի քաղաքական պատեհապաշտությունից անկախ և արժանանա համաշխարհային հանրության միանշանակ և կոշտ գնահատականին, ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում: Ինչպես ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում. «Մնում է միայն հուսալ, որ Մեծ Բրիտանիայի և մյուս ժողովրդավարական երկրների դիրքորոշումը դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի վրա` այդ իրողությունների ընդունման և մարդու իրավունքների հարգման առումով»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |