Վրաստանն ու Ադրբեջանը միասին ուզում են փակե՞լ Մեծամորի ԱԷԿ-ը

Վրաստանն ու Ադրբեջանը միասին ուզում են փակե՞լ Մեծամորի ԱԷԿ-ը

PanARMENIAN.Net - Ադրբեջանն առաջարկում է Հարավային Կովկասում ստեղծել ոչ միջուկային գոտի: Ինչպես 1news.az-ին հայտնել են Ադրբեջանի արդյունաբերության և էներգետիկայի նախարարությունում, նման առաջարկությամբ է հանդես եկել գերատեսչության ղեկավար Նաթիկ Ալիևը` Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ֆրիդոն Տոդուայի գլխավորած պատվիրակության հետ Բաքվում կայացած հանդիպմանը: Նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ազեր Մենսիմլիի խոսքով, Ալիևը վրացական պատվիրակության ուշադրությանն է ներկայացրել Ադրբեջանի անհանգստությունը Հայաստանի Մեծամորի ԱԷԿ-ի գործառնության առնչությամբ:

Ադրբեջանական կողմը առաջարկել է վրացականին համատեղ հանդես գալ` Մեծամորի ԱԷԿ-ի փակման նախաձեռնությամբ: Տվյալ առաջարկությունը ընդուվել է վրացական պատվիրակության կողմից: Մենսիմլիի խոսքով, փոխխոսնակը հայտնել է, որ Թբիլիսի վերադառնալուց հետո, ինքը պետական կառույցների և հասարակության ուշադրությանը կհասցնի տվյալ առաջարկությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---