Մոսկվայում այրված Il Pittore ռեստորանի տեր Սուրեն Մկրտչյանին մեղադրանք է ներկայացվել![]() 18 հունվարի 2012 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Մոսկովյան հետախուզական մարմինները պաշտոնական մեղադրանք են ներկայացրել «Կասաբելլա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանին, ով մոսկովյան Il Pittore ռեստորանի սեփականատերն է, որտեղ գազի բալոնների պայթյունի արդյունքում զոհվել է 3 մարդ: «Մկրտչյանին պաշտոնական մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 213 և 238 հոդվածներով»,-«Ինտերֆաքսին» չորեքշաբթի հայտնել է հետաքննության մոտ աղբյուրը: Իսկ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրամանագիր է ստորագրել այն մասին, որ պետք է 500 հազար ռուբլի փոխհատուցում տրվի այն մոսկվացիներին, ովքեր տուժել են ռեստորանի պայթյունի արդյունքում, և զոհվածների ընտանիքներին` 1 մլն ռուբլու չափով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղաքում`իտալական Il Pittore ռեստորանում, նախորդ շաբաթ: Մահացել են ռեստորանի երկու աշխատակիցներ, ավելի ուշ հիվանդանոցում զոհվել է ևս մեկ տուժած, ով լուրջ այրվածքներ էր ստացել: Պատահարի հետևանքով տուժել է 41 մարդ: Չորեքշաբթի օրվա տվյալներով, մայրաքաղաքի հիվանդանոցներում մնում է դեռևս 18 մարդ, որոնցից 3-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |