The James town. Բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյաները լավատեսությամբ են սպասում հայաստանյան խորհրդարանական ընտրություններին![]() 18 հունվարի 2012 - 18:46 AMT PanARMENIAN.Net - « Բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյաները բավականին լավատես են ընթացիկ տարվա մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որոնք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կփորձի օգտագործել որպես մեկնարկ` 2013թ նախագահական ընտրություններում հաղթելու համար»,-գրում է «The James town foundation»: Հոդվածի հեղինակը նաև ընդգծում է, որ կայանալիք խորհրդարանական ընտրությունները լուրջ փորձություն կլինեն Սարգսյանի ժողովրդավարական իրավասությունների համար: «Հայաստանի նախագահի վարչակազմը ամբիցիոզ խոստում է տվել`վերջ տալ անցյալի ընտրական խնդիրներին և երաշխավորել է, որ 2012թ ընտրությունները լինելու են հետխորհրդային ժամանակների ամենաժողովրդավարական ընտրությունները»,-գրում է պարբերականը, նշելով, որ ընտրությունների կառավարումը լուրջ նշանակություն կունենա Սարգսյանի` նախագահի պաշտոնում ընտրվելու տեսանկյունից: Նաև ընդգծվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը 2011թ նոյեմբերի 28-29 Վաշինգտոնում`Հարավային Կովկասին նվիրված կոնֆերանսում ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունն իսկապես հետաքրքրված է ազատ և արդար ընտրությունների կազմակերպման հարցում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |