Ռուբեն Զարգարյան. Ադրբեջանի նախագահի ելույթը փչացած ձայնապնակի տպավորություն է ստեղծում![]() 18 հունվարի 2012 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանում բարեկեցության, կայունության և խաղաղության ապահովում, ԼՂՀ և Ադրբեջանի կարծիքով, դա է կարևոր`Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, ԼՂՀ ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը: Ադրբեջանի նախագահ Ալիեվը ելույթ է ունեցել 2011թ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին և 2012թ գալիք խնդիրներին առնչվող կառավարության նիստում: Նա հայտարարել է, նկատի ունենալով ղարաբաղյան հակամարտությունը, որ «երբեմն արդարությունը խախտվում է, որ անարգանք է ցուցաբերվում միջազգային իրավունքների նորմերի նկատմամբ, քանի որ դրանք չեն պահպանվում»: Դա կարող էր և պետք է լիներ ինքնաքննադատություն: Սակայն, ցավոք, ամբողջ հետագա ճառը վկայում է այն մասին, որ հենց Ադրբեջանն է շարունակաում ԼՂՀ ճանաչման գործընթացի ձգձգումը, որ Բաքուն բացահայտ ձևով ցուցադրում է միջազգային իրավունքի նորմերի խախտում: Այն միչ օրս չի զղջացել ռազմական հանցագործությունների և ցեղասպանության քաղաքականության համար: Անգամ հակառակը, ծրագրում է նոր պատերազմ և ԼՂՀ ժողովրդին սպառնում է նոր ցեղասպանությամբ»,-ընդգծում է Զարգարյանը: Խորհրդականի կարծիքով, նրանք, ովքեր Ադրբեջանի նախագահի համար ելույթ էին գրել, վատ իրավիճակի մեջ են դրել նրան»: Ինչպես ընդգծել է Զարգարյանը, «միջազգային իրավունքի բոլոր նորմերն առանց բացառության, նմանատիպ հակամարտությունների լուծման ժամանակակից միջազգային իրավակիրառական փորձը ցույց է տալիս ԼՂՀ անկախության ճանաչման անխուսափելի անհրաժեշտությունը»: Վերջում Զարգարյանը հավելել է. «Ցավոք, Ադրբեջանի նախագահի ելույթը կազմվել է ադրբեջանական պրոպագանդայի և փիարի ամենավատ ավանդույթներով, և փչացած ձայնապնակի տպավորություն է թողնում»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |