Յուրա Մովսիսյանը «Տեուտայի» հետ խաղում դուբլի հեղինակ է դարձել

Յուրա Մովսիսյանը «Տեուտայի» հետ խաղում դուբլի հեղինակ է դարձել

PanARMENIAN.Net - Հունվարի 18 «Կրասնոդարը», որը Թուրքիայում ուսումնա-մարզական հավաքի է մասնակցում, ընկերական խաղ է անցկացրել ալբանական «Տեուտայ» թիմի հետ:

Առաջին խաղակեսի հենց 33-րդ րոպեին Հայաստանի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը բացեց հաշիվը: 4 րոպե անց, Մովսիսյանը դուբլի հեղինակ դառնալով, խփեց իր թիմի երկրորդ գոլը:

Ինչպես հայտնում է ռուսական թիմի պաշտոնական կայքը, երկրորդ խաղակեսում գլխավոր մարզիչը փոխեց կազմը: Եվս երկու գնդակ ֆուտբոլիստներին հաջողվեց խփել երկրորդ խաղակեսում, և «Կրանոդարը» 4:0 հաշվով հաղթանակ տարավ: «Կրանոդարի» հաջորդ խաղը կխաղա հունվարի 21`«Մետալլուրգի» դեմ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---