Թբիլիսիի հայկական սուրբ Նշան կիսավեր եկեղեցին կվերականգնվի հայ մասնագետների կողմից![]() ![]() PanARMENIAN.Net - Թբիլիսիի հայկական սուրբ Նշան կիսավեր եկեղեցու վերականգնման աշխաըանքների համար անհրաժեշտ է մոտավորապես 838 հազար դոլար: Այդպիսին են Վրաստանի Հուշարձանների պահպանության ազգային գործակալության նախնական հաշվարկները, հայտնում է blagovest-info.ru-ն: Հայկական տաճարի վերականգնման ծրագիրը մշակվել է Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարների կողմից` վրացական մայրաքաղաք հայ մասնագետների վերջերս կատարած այցի ժամանակ: Սուրբ Նշանը փլուզման վտանգի առջև է հայտնվել հունվարի 9 միջադեպից հետո, երբ փլուզվել էր եկեղեցու հյուսիս-արևելյան մասը: Հայկական կողմը մտահոգություն է հայտվել այդ առնչությամբ և դիմել է վրացական իշխանություններին` լուրջ քայլեր ձեռնարկելու խնդրանքով: Եկեղեցին կառուցվել է 1701թ: Հայ և վրացի մասնագետները բանակցությունների արդյունքում կազմել են միջոցառումների պլան, որի համաձայն սկսվելու են եկեղեցու պահպանման և վերականգնման աշխատանքներ: Նախ պետք է եկեղեցու ներսում մաքրման աշխատանքներ սկսվեն և այն պետք է փակվի մարդկանց համար, քանի դեռ չեն սկսվել ռեստավրացիոն աշխատանքները: Տարածքի մաքրման պարտականությունն իր վրա է վերցրել Թբիլիսիի քաղաքապետարանը: Ապա սկսվելու են քանդված մասերի վերականգնման աշխատանքները: Դա կիրականացնեն հայ մասնագետները: Ժամանակի ընթացքում կկազմվի ամբողջ տաճարի վերականգնման պլանը: Այդ առումով կարևոր կլինի ֆինանսական աջակցությունը: Դեռ պարզ չէ` որ կողմն իր վրա կվերցնի ծախսերը: Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև սբ. Աստվածածին եկեղեցու գրադարանի հարցը: Հայկական կողմն առաջարկել է տեղափոխել այն, քանի որ միջնադարյան այս եկեղեցին ևս վերանորոգման կարիք ունի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |