Hollywood-ի մոտ հայտնաբերված գլխին, որը հավանաբար պատկանում է հայի, ավելացել են նաև ձեռքեր![]() 19 հունվարի 2012 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Հոլիվուդում կտրված ձեռք հայտնաբերելուց մի քանի ժամ անց , որը ենթադրաբար պատկանում է հայի, Լոս Անջելեսի ոստիկանությունը Hollywood-ի մոտ գտել է նաև երկրորդ ձեռքը, որը թաղված է եղել մոտակայքում: Ինչպես գրում է Los Angeles Times-ը, ոստիկանության դետեկտիվները զննում են Հոլիվուդյան բլուրները Canyon Drive թաղամասում` ակնկալելով գտնել զոհի մարմնի մյուս մասերը ևս, ինչպես նաև փորձում են պարզել պատահարի հանգամանքները: Ինչպես գրում է պարբերականը, հետաքննությանը մասնակցում են մոտ 30 հետախույզներ: Նրանք նաև հարցաքննում են Canyon Drive թաղամասի բնակիչներին` որևէ լրացուցիչ տեղեկություն ստանալու ակնկալիքով: «Հուսով ենք, որ կկարողանանք գտնել զոհվածի մարմնի մյուս մասերը ևս»,-ասել է Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչ Էնդրյու Սմիթը: Լոս Անջելեսի ոստիկանությունը սկսել է Հոլիվուդի այգում հայտնաբերված տղամարդու գլխի վերաբերյալ գործը: Նախնական տվյալներով, տղամարդը, ով ենթադրաբար ազգությամբ հայ է, մոտ 40 տարեկան էր: Ոստիկանությունը մտադիր է պարզել զոհվածի ինքնությունը ատամների և մատնահետքերի փորձաքննության միջոցով, գրում է Los Angeles Times-ը: Պոլիէթիլենային տոպրակով թաղված գլուխը գտնվել է երկու կանանց կողմից, որոնք զբոսանքի էին տարել իրենց շներին: Ոստիկանության տվյալներով, գլխի վիճակից դատելով, մարդը վերջերս է մահացել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |