Թուրքիան ձեռքը փրփուրներին է գցում Ցեղասպանության մասին ֆրանսիական օրինագծի ընդունումը կասեցնելու համար![]() 19 հունվարի 2012 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան, կարծես, այնքան է կորցրել հույսը Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը կասեցնելու հարցում, որ պատրաստ է կառչել ցանկացած արտահայտությունից, որը թեկուզ մի փոքր համահունչ է իր ժխտողական քաղաքականությանը: Այդպես, թուրքական ծայրահեղ ազգայնական «Այդինլիկ» թերթը որպես երախտիքի նշան շապիկին զետեղել է ֆրանսիացի քաղաքական գորիծ Ռոբերտ Բատինդերի լուսանկարը՝ որը դեմ է օրինագծի քննարկմանը՝ հիմնավորելով դա նրանով, որ 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունը 1915թ. միջազգային հանրությունը դեռ Ցեղասպանություն չի ճանաչել: Նման դիրքորոշումը բավականին տարօրնակ է, քանի որ հայտնի է, որ բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Հարց է առաջանում՝ որն է այն սահմանը, որից այն կողմ Բատինդերը կճանաչի Ցեղասպանությունը որպես փաստ: Մինչդեռ, թուրքական թերթի այդ ժեստը մեկ անգամ ևս ապացուցում է, որ թուրքական դիվանագիտությունը կառչել է նման գործողություններից՝ իր գաղափարներն առաջ մղելու համար: Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը դեմ է հանդես եկելՀայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին՝ ընդունելով սենատորների միջնորդությունը, որոնք դեմ են այս օրինագծին: Ըստ սույն որոշման, Սենատը կքննարկի օրինագիծը, սակայն մինչ ընդհանուր քվեարկությունը հաշվի կառնվի վերոնշյալ հանձնաժողովի կարծիքը: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կքննարկվի Սենատում հունվարի 23-ին: Թուրքիան սպառնում է օրինագծի ընդունման դեպքում ամբողջապես խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |