Գյուլը գտնում է, որ Ցեղասպանության մասին օրինագծի ընդունումը «սազական չէ Ֆրանսիային»

Գյուլը գտնում է, որ Ցեղասպանության մասին օրինագծի ընդունումը «սազական չէ Ֆրանսիային»

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը «սազական չէ Ֆրանսիային», քանի որ այդ փաստաթուղթը ծառայում է մեկ անձի նախընտրական շահերին»,-հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:

Նախօրեին Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը դեմ է հանդես եկելՀայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին՝ ընդունելով սենատորների միջնորդությունը, որոնք դեմ են այս օրինագծին:

Ըստ սույն որոշման, Սենատը կքննարկի օրինագիծը, սակայն մինչ ընդհանուր քվեարկությունը հաշվի կառնվի վերոնշյալ հանձնաժողովի կարծիքը:

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կքննարկվի Սենատում հունվարի 23-ին: Թուրքիան սպառնում է օրինագծի ընդունման դեպքում ամբողջապես խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---