5-րդ տուրը Վեյկ ան Զեեում. Լևոն Արոնյանը կիսել է միավորները Լյուկ Վան Վելիի հետ![]() 19 հունվարի 2012 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին Վեյկ ան Զեեում անցկացվում է «Տատա Սթիլ» շախմատի փառատոնի 5-րդ տուրը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի մրցակիցը հոլանդացի Լյուկ Վան Վելին էր: Արոնյանը սև ֆիգուրներով էր խաղում և արդեն 31-րդ քայլին շախմատիստները հաշտություն կնքեցին: Արոնյանը 3,5 միավոր է վաստակել և առայժմ առաջին տեղում է: Նրա հիմնական մրցակիցը` Մագնուս Կարլսենը, որը միավորների հավասար քանակ ունի, շարունակում է խաղալ Անիշա Գիրիի (Հոլանդիա) հետ: Մրցաշարի մնացած պարտիաները նույնպես շարունակվում են: Մրցաշարում ժամանակի հսկողությունը 100 րոպե է 40 քայլի համար, այնուհետև` 50 րոպե 20 քայլի համար և 15 րոպե մինչև պարտիայի ավարտը` ավելացնելով 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից: Առաջնությունը կավարտվի հունվարի 29-ին, և շախմատիստները կհանգստանան հունվարի 18-ին, 23-ին և 26-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |