Արցախը հատուկ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության և կապիտալ շինարարության ոլորտներին![]() 19 հունվարի 2012 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2012 թվականին շրջաններում իրականացվելիք սոցիալ-տնտեսական ծրագրերին: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության և կապիտալ շինարարության ոլորտներին: Նախագահը կարևոր է համարել այս երկու ուղղությունները շրջանների` հատկապես գյուղական բնակավայրերի զարգացման գործում և ընդգծել աշխատանքների ճիշտ ու համակարգված իրականացման անհրաժեշտությունը: Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառավարությանը և շրջվարչակազմերի ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |