Հայաստանի քաղաքացիները Վրաստանի սահմանից ոտքով ճանապարհ են ընկել դեպի Երևան![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացիները, որոնք մնացել են հայ-վրացական սահմանին Ստամբուլ-Երևան ավտոբուսի վարորդների գործադուլի պատճառով, սկսել են ոտքով անցնել սահմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Տեղեկություն այն մասին, թե արդյոք ավտոբուսի բոլոր քաղաքացիներն են հատել սահմանը, չկա: Հայտնի չէ նաև թե արդյոք ՀՀ իշխանությունները կապահովեն նրանց տեղափոխումը Երևան: Ըստ օդերևութաբանների կանխատեսումների, Հայաստանի հյուսիսում այժմ ձյուն է տեղում, իսկ ջերմաստիճանը տատանվում է -5 մինչև +3 սահմանում: Ստամբուլ-Երևան զբոսաշրջային ավտոբուսի վարորդները հրաժարվել են շարունակել ճանապարհը՝ աշխատավարձ պահանջելով զբոսաշրջային ընկերությունից: Այս քայլի պատճառով Հայաստանի 50 քաղաքացիներ ստիպված էին սահմանը հատել ոտքով՝ կրելով նաև իրենց ուղեբեռը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |