Տիգրան Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում են մնալ Հայաստանի շախմատի առաջնության առաջատարները![]() 21 հունվարի 2012 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության 9-րդ տուրում մրցաշարի առաջատարներ Տիգրան Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են միավորները մրցակիցների հետ: Պետրոսյանն ոչ ոքի է խաղացել Հրայր Սիմոնյանի հետ, իսկ Հովհաննիսյանը՝ Փաշիկյանի հետ: Նրանք իրենց հաշվին ունեն 5,5-ական միավոր: Ոչ ոքի ավարտվեց նաև Զավեն Անդրիասյան-Սամվել Տեր-Սահակյան պարտիան: Անդրիասյանը 5 միավորով 3-րդ տեղում է: Հաղթանակ են տոնել Կարեն Գրիգորյանն ու Լևոն Բաբուջյանը, որոնք առավելության հասան Արտաշես Մինասյանի ու Հրանտ Մելքումյանի հանդեպ: Հունվարի 21-ին տեղի կունենա առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրը: Սիմոնյանը կխաղա Բաբուջյանի, Տեր-Սահակյանը՝ Պետրոսյանի, Հովհաննիսյանը՝ Անդրիասյանի, Մինասյանը՝ Փաշիկյանի, իսկ Ավետիք Գրիգորյանը՝ Կարեն Գրիգորյանի հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |