«Saurland Event-ը» ցանկանում է առաջնություն կազմակերպել գերծանրքաշայինների միջև![]() 21 հունվարի 2012 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտի փրոմոութեր Կալե Զաուերլանդը հետաքրքրված է գերծանրքաշայինների առաջնության կազմակերպմամբ, գերմիջինքաշայինների նմանությամբ: «Լավ կլիներ կազմակերպել գերծանրքաշայինների առաջնություն: Կարծում եմ` 6 ծանրքաշայիններ կարող էին մասնակցել դրան: Ալեքսանդր Պովետկինի, Ռոբերտ Հելենիուսի և Կուբրատ Պուլևի մենամարտերը կարող են հեռարձակել ARD: Եթե փետրվարի 25-ին Մարկո Հուկը հաղթի Պովետկինին, ապա նա ևս կհամալրի այս մարզիկների թիվը»,-Զաուերլանդի խոսքը փոխանցում է box-club.ru-ն: «Saurland Event-ը» նման առաջնություն` Super Six , կազմակերպել է գերմիջինքաշային կարգում, որին մասնակցել է նաև հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Առաջնության հաղթող է դարձել ամերիկացի Անդրե Ուորդը: Զաուերլանդի խոսքով, Super Six-ը կոմերցիոն առումով շատ հաջող էր. «Բացի այդ, այն բարձրացրել էր այդ սպորտաձևի հանրահայտությունը: Եթե նման ձևաչափի առաջնություն չլիներ, մենք նման քանակությամբ մեգամարտեր այսքան կարճ ժամանակահատվածում չէինք տեսնի, այլ ստիպված կլինեինք սպասել 6-8 տարի»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |