Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովը կբացի Անգելա Մերկելը![]() 21 հունվարի 2012 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովը (World Economic Forum) շվեյցարական Դավոսում 2012թ կբացի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է համաժողովի պաշտոնական կայքը: 2011թ Դավոսի համաժողովի բացման խոսքն ասել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով առաջին անգամ էր մասնակցում միջոցառմանը: 2009թ համաժողովը բացել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: Մերկելը բացել է այն 2007թ: Ընթացիկ տարում Դավոսի համաժողովը տեղի է ունենալու 42-րդ անգամ` ապրիլի 25-29: Սպասվում է, որ այս տարի այն կայցելեն ռեկորդային քանակությամբ քաղաքական գործիչներ և գործարարներ` ավելի քան 2600 մարդ 40 երկրից: Համաժողովի շրջանակներում, բազմաթիվ թեմաներից բացի, քննարկվելու է եվրագոտու ճգնաժամը: Համաժողովին մասնակցելու համար հայտ են ներկայացրել ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Հայթերը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Միջազգային արժութային հիմնադրամի նախագահ Քրիստիան Լագարդը և Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելլիկը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |