Դևիդ Բեքհեմը հուսով է, որ կլինի Մեծ Բրիտանիայի հավաքականի ավագը Օլիմպիական խաղերում

Դևիդ Բեքհեմը հուսով է, որ կլինի Մեծ Բրիտանիայի հավաքականի ավագը Օլիմպիական խաղերում

PanARMENIAN.Net - «Լոս Անջելես Գելաքսիի» կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը հուսով է, որ կլինի Մեծ Բրիտանիայի հավաքականի ավագը 2012թ. Օլիմպիական խաղերում:

«Ես շատ կցանկանայի ավագ դառնալ: Ես արդեն եղել եմ այդ կարգավիճակում և պատկերացանում եմ, թե ինչպես դա կլինի Օլիմպիադայում: Ես խոսել եմ այդ մասին հավաքականի գլխավոր մարզիչ Ստյուարտ Պիրսի հետ, սակայն չեմ ընտրվել »,-Բեքհեմի խոսքն է մեջբերում Eurosport-ը:

36-ամյա ֆուտբոլիստը հավաստիացրել է, որ չի զգում իր տարիքը. «Ես ինձ երիտասարդ եմ զգում և կխաղամ որքան կարողանամ, դա ինձ հաճույք է պատճառում»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---