Պելե. Ֆուտբոլի երկրորդ արքա չի ծնվի![]() 21 հունվարի 2012 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայի հավաքականի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեն ընդգծել է, որ ֆուտբոլի երկրորդ արքա չի ծնվի և չարժի իր հետ համեմատել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին: «Կարելի՞է արդյոք համեմատել ինձ ու Մեսսիին: Երբ նա խփի 1283 գոլ և հաղթի 3 աշխարհի առաջնություն, այդ ժամանակ էլ կխոսենք: Ռեկորդները սահմանվում են նրա համար, որ դրանք վերասահմանվեն, բայց իր ռեկորդը վերասահմանելը դժվար կլինի: Մարդիկ անընդհատ հարցնում են` երբ է ծնվելու նոր Պելե: Երբեք»,-Պելեի խոսքը փոխանցում է sportbox.ru-ն: Վերջերս 71-ամյա Պելեն հնարավորություն ունեցավ Մեսսին հանդիպելու դաշտում: «Սանթոսը», որը տոնում էր իր հարյուրամյա հոբելյանը, վետերանին առաջարկել է խաղալ աշխարհի ակումբային առաջնությանը, որի եզրափակչին բրազիլական ակումբի մրացակիցը հենց «Բարսելոնան» էր: Սակայն Պելեն բժիշկների խորհրդով, չի վերսկսել իր կարյերան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |