Սամվել Մելքոնյանը պայմանագիր է կնքել «Չերնոմորեց-Բուրգաս» ակումբի հետ![]() 21 հունվարի 2012 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Հարձակվող Սամվել Մելքոնյանը պայմանագիր է կնքել «Չերնոմորեց-Բուրգաս» ակումբի հետ: Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, Մելքոնյանի խաղը դուր է եկել բուլղարացի մարզիչ Դմիտրի Դմիտրովին, որն առաջարկել է Մելքոնյանին հանդես գալ իր թիմի կազմում: «Չերնոմորեց-Բուրգասի» կազմում Մելքոնյանը «Սոզոպոլի» դեմ ընկերական խաղում իրացրել է իր թիմի չորրորդ գոլը: Թիմը հաղթել է 5:1 հաշվով: 27-ամյա Մելքոնյանը հանդես էր գալիս «Սպարտակ», «Բանանց», «Մետալուրգ» թիմերում: 2011թ. նա խաղացել է «Միկայի» կազմում: Հայաստանի հավաքականի կազմում նա մասնակցել է 29 խաղի: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |