2011-ը, սկսած 1880 թվականից, ամենատաք տարիներից է եղել![]() 21 հունվարի 2012 - 16:21 AMT PanARMENIAN.Net - 2011թ Երկրի մակերևույթի միջին ջերմաստիճանը, սկսած 1880թ-ից, 9-րդ տեղում է, գրում է Կոմպյուլենտան` ՆԱՍԱ-յի տվյալներով: Տիեզերական հետազոտությունների ՆԱՍԱ ինստիտուտը նշում է, որ երկրի մակերևույթի ջերմաստիճանն աճում է: Նախորդ տարում այն 0,51˚C-ով բարձր է եղել 1951-1980թթ ժամանակահատվածի համեմատ: Այդ ժամանակահատվածը ավանդաբար համարվում է գլոբալ տաքացմանը անմիջականորեն նախորդող ժամանակահատված: 2011-ի և ամենատաք տարու` 2010թ-ի, միջև տարբերությունը կազմել է 0,12 ˚C: Հետազոտողները ենթադրում են, որ ջերմաստիճանի բարձրացման հիմնական պատճառը մթնոլորտում գազային արտանետումների կոնցենտրացիայի մեծացումն է: Ջերմաստիճանի վերլուծությունը իրականանում է ավելի քան հազար օդերևութաբանական կայանների տվյալների, ծովի մակերևույթի ջերմաստիճանի արբանայակային չափումների հիման վրա: Ջեյմս Հանսենը սպասում է ջերմաստիճանի նոր ռեկորդային աճ` առաջիկա 2-3 տարիների ընթացքում, քանի որ արևային ակտիվությունը այժմ շատ բարձր է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |