Լոս Անջելեսում մեկնարկել է «Շուշիի արվեստների նախագիծը»

PanARMENIAN.Net - Վերջերս մեկնարկած Շուշիի արվեստների նախագիծը ներկայացրել է իր առաջին հասարակական միջոցառումը` բարեգործական համերգ Լոս Անջելեսում: «Միայնություն» համերգին ելույթ են ունեցել Վահագնին և նրա խումբը, հայտնում է Asbarez-ը: Մրցանակներ ստացած կիթառահար և երգահան Վահագնին, կատարել է բազմաթիվ յուրօրինակ ստեղծագործություններ և ժողովրդական գործիքավորումներ:

Համերգի հասույթը տրամադրվելու է 2012թ «Շուշիի արվեստների նախագծի» շրջանակներում «Երկիր և տեխնոլոգիաներ» ցուցահանդեսի կազմակերպմանը, հայտնել է գործադիր տնօրեն Գարրի Որբերյանը: Ժամանակակից արվեստի «Երկիր և տեխնոլոգիաներ» անվամբ միջազգային փառատոնը կկայանա Շուշիում հոկտեմբերի 1-14, որտեղ հնարավոր կլինի տեսնել ավելի քան 15 նկարիչների աշխատանքներ ԱՄՆ-ից, Եվրոպաից և Հայաստանից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---