Իրանի ափի մոտ նավաբեկության արդյունքում 17 մարդ է զոհվել![]() 22 հունվարի 2012 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Իրանի ափի մոտ ուղևորատար նավի խորտակման արդյունքում 17 մարդ է զոհվել: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով տեղական լրատվական գործակալություններին: Նավը Օրմուզ կղզուց շարժվում էր Բենդեր-Աբբաս նավահանգիստ: Նավի վրա 22 մարդ էր գտնվում՝ ներառյալ ուղևորներն ու անձնակազմը: Հինգ ուղևորներ փրկվել են: Իշխանությունները հայտարարել են, որ նավը մեկնել էր, չնայած ժամանակավոր արգելքին՝ կապված փոթորկային եղանակի հետ: Քամուր արագությունը հասնում էր ժամում 80 կիլոմետրի (վայրկյանում ավելի քան 20 մետր): Խորտակված նավի, որը պետք է մոտ 18կմ ճանապարհ կտրեր, նավարկությունը պարբերական բնույթ էր կրում: Ամեն օր Բենդեր-Աբբաս նավահանգստի և շրջակա կղզիների միջև տասնյակ ուղևորատար ռեյսեր են իրականացվում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |