Սիրիական ապստամբների խմբավորումը գրավել է Դամասկոսի արվարձանի մի մասը![]() 22 հունվարի 2012 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Սիրիական ապստամբների խմբավորումը շաբաթ երեկոյան գրավել է Դումայի՝ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկի մի մասը, ներկայումս քաղաքի փողոցներում մարտեր են տեղի ունենում: Ապստամբները փողոցները փակում են բարիկադներով: Քաղաքում հրաձգություն և պայթյուններ են լսվում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ինչպես հաղորդվում է, կորուստներ կան երկու կողմերից, սակայն սպանվածների և վիրավորների հստակ թիվն առայժմ հայտնի չէ: Ապստամբների շարքերում մեծամասնությունը կազմում են սիրիական բանակը լքած զինվորները: Դուման գտնվում է Դամակոսից մոտ 20կմ հեռավորության վրա: Արվարձանի բնակչությունը կազմում է մոտ 200 հազ. մարդ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |