BlackBerry-ի հիմնադիրները լքում են իրենց պաշտոնները![]() 23 հունվարի 2012 - 10:23 AMT PanARMENIAN.Net - BlackBerry սմարթֆոնների արտադրող Research in Motion (RIM) ընկերությունը հայտնել է ղեկավարության փոփոխության մասին։ Ընկերության երկու տնօրեններերից և համահիմնադիրներ Մայք Լազարդիսը և Ջիմ Բալսիլին փոխել են իրենց պաշտոնները, հայտնում է BBC-ին։ Մայք Լազարդիսը, որը 1984-ին հիմնադրել է RIM-ը, կդառնա ընկերության փոխնախագահը։ Իսկ Ջիմ Բալսիլին կշարունակի հանդիսանալ տնօրենների խորհրդի անդամ, սակայն կզրկվի գործնական ֆունկցիայից։ Ընկերությունն այսօրվանից կղեկավարի RIM-ի գլխավոր գործադիր տնօրեն Տորստեն Հեյնսը։ Լազարդիսը RIM-ի հայտարարած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է. «Յուրաքանչյուր հաջողակ ընկերության համար աճի ժամանակը այն ժամանակն է, երբ համահիմնադիրը խոստովանում է իր ղեկավարությունը մեկ ուրիշին հանձնելու անհրաժեշտության մասին»։ RIM-ի բաժնետոմսերի գինը 2011-ին ընկան` 75% BlackBerry սմարթֆոնների վաճառքի անկման պատճառով։ Ընկերությունը մրցակցում է Apple-ի և Google-ի հետ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |