Վեյկ ան Զեեում Լևոն Արոնյանը 8 տուրերից հետո շարունակում է զբաղեցնել առաջին հորիզոնականը![]() 23 հունվարի 2012 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է շախմատային ավանդական փառատոնը, որտեղ «Tատա սթիլ» գլխավոր առաջնությունում հանդես է գալիս հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: 8-րդ տուրում Արոնյանը հանդիպել է Վեսելին Տոպալովի հետ`Բուլղարիա, և ոչ ոքի խաղացել: Այդ տուրից հետո Արոնյանը հավաքել է 5.5 միավոր և զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Նույնքան միավոր ունի նաև Մանգուս Կարլսենը` Նորվեգիա, որը երկրորդ հորիզոնականում է: Հունվարի 23-ին շախմատիստները հանգստանում են, իսկ հունվարի 24-ին կկայանա 9-րդ տուրը: Հայ շախմատիստի մրցակիցը լինելու է Ֆաբիանո Կարունան, ով 4.5 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Մյուս խաղերում հանդես կգան հետևյալ զույգերը. Մանգուս Կարլսեն-Սերգեյ Կարյակին, Հիկարու Նակամուրա-Վեսելին Տոպալով, Գատա Կամսկի-Թեյմուր Ռաջաբով, Լյուկ վան Վելե-Բորիս Գելֆանդ, Վուգար Գաշիմով-Դավիթ Նավարա և Վասիլի Իվանչուկ- Անիշ Գիրի: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |