Հայաստանի և Ադրբեջանի նախագահները որոշել են հրաժարվե՞լ մաքսիմալիստական դիրքորոշումներից Ղարաբաղի հարցում![]() 23 հունվարի 2012 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի և Հայաստանի նախագահները երկուշաբթի օրը Սոչիում Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ հանդիպմանը խոստովանել են ծայրահեղ դիրքորոշումներից հետ կանգնելու անհրաժեշտությունն ու արտահայտվել իրենց դիրքերի մոտեցման ուղղությամբ ջանքերի շարունակման օգտին, հաղորդել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Կողմերն ընդհանուր ըմբռնում են արձանագրել, ինչը հետագա առաջընթացի համար, իսկ այն ակնհայտ է, անհրաժեշտ է, ինչպես արտահայտվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները` Դմիտրի Մեդվեդևի օժանդակությամբ, հետ կանգնել մաքսիմալիստական դիրքորոշումներից»,- ասել է Լավրովը լրագրողներին հանդիպման ավարտին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ՌԴ ԱԳ նախարարի խոսքով` հունվարի 23-ին Սոչիում Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում քննարկվել է «այն հարցերի ողջ համալիրը, որոնք դեռևս համաձայնեցված չեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավրոման հիմնարար սկզբունքների նախագծում»: Նախագահները «կարծիքներ են փոխանակել կոնկրետ բարդ թեմաների շուրջ և հանգել այն եզրակացության, որ աշխատանքը պետք է շարունակել»,- հավելել է նա: «Հանդիպման մասնակիցները ընդհանուր սկզբունքների շուրջ աշխատանքն արագացնելու պատրաստակամություն են հայտնել, որպեսզի հետո դրա հիման վրա անցնեն իրավաբանորեն պարտադիր հաշտության պայմանագրի մշակմանը»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը: Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը` որպես միջնորդ և ԵԱՀԿ Մինսկի խմբի «եռյակի» անդամ «կշարունակի ջանքերը կողմերի դիրքերի մոտեցման ուղղությամբ»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |