ԿԱՐՃԱՏԵՎ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԳՏՆՎՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎԵՐԻՆ ՊԱԼԱՏԻ ԽՈՍՆԱԿԸ 1 նոյեմբերի 2003 - 20:03 AMT PanARMENIAN.Net - 2004 թվականին Մոսկվայում եւ Երեւանում տեղի կունենան Ռուսաստանի եւ Հայաստանի շրջանների միջեւ համագործակցության հարցերին նվիրված կոնֆերանսներ: Պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել այսօր Երեւանում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի հանդիպման ընթացքում: Ինչպես հանդիպումից հետո լրագրողներին է հայտարարել ռուսաստանցի խոսնակը, քաղաքական հարաբերությունները հարկավոր է ամրապնդել առեւտրա-տնտեսական համագործակցությամբ, ինչին եւ կնպաստի տվյալ կոնֆերանսների անցկացումը, որոնց ժամանակ Ռուսաստանի եւ Հայաստանի շրջանների ղեկավարները կկարողանան պայմանավորվել կենկրետ հարցերի շուրջ: Իր հերթին, Ա.Բաղդասարյանը հաղորդել է, որ 2004 թվականի հունիսին Սանքտ Պետերբուրգում կայանալիք 8-րդ Միջազգային տնտեսական համաժողովում կներկայացվի նաեւ Հայաստանը: Նրա խոսքերով, դա հնարավորություն կտա ռուս եւ հայ գործարարներին նոր կապեր հաստատել: Իսկ ինչ վերաբերվում է մշակութային համագործակցությանը, ապա Հայաստանում կբացվի Ռուսաստանի մշակույթի կենտրոն:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |